
22-րդ Միջազգային Կուղբ առաջադրանքների աշխատաժողով
Մայիսի 10–15, 2026
Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն (Մյոլլեր ինստիտուտ)
Ակնարկ
22-րդ Միջազգային Կուղբ առաջադրանքների աշխատաժողովը կայացավ մայիսի 10–15-ը Քեմբրիջի Մյոլլեր ինստիտուտում՝ Raspberry Pi հիմնադրամի հյուրընկալությամբ։ Մասնակցեց 101 պատվիրակ 61 երկրից, ևս մի քանիսը՝ առցանց։
Ներկայացվեց 277 առաջադրանք, որոնցից 214-ն ընդունվեց 2026 թվականի մրցույթների համար։
Հայաստանի դիմումը դրվեց քվեարկության և ընդունվեց՝ 45 քվե, բոլորը վավեր, 43-ը՝ կողմ, մեկը՝ դեմ, մեկը՝ ձեռնպահ, մինչդեռ ընդունելու համար պահանջվում էր 30 կողմ ձայն։
Հայաստանն ընդունվեց «Կուղբ» համայնքի լիիրավ անդամ՝ դառնալով այդ տարվա յոթ ընդունված երկրներից մեկը՝ Կոլումբիայի, Հունաստանի, Ճամայկայի, Մեքսիկայի, Պարագվայի և Պուերտո Ռիկոյի հետ։ Դրանով ավարտվեց ճանապարհը, որը սկսվել էր 2022-ին և 2023-ին մերժված դիմումներով։
Պատկերասրահ և տեսանյութ


