21-րդ Միջազգային Կուղբ առաջադրանքների աշխատաժողով

21-րդ Միջազգային Կուղբ առաջադրանքների աշխատաժողով

Մայիսի 11–15, 2025
Սեուլ, Հարավային Կորեա
Այցելել կայք

Ակնարկ

Մայիսի 11–15-ը Սեուլի ազգային համալսարանում անցկացվեց 21-րդ Միջազգային Կուղբ առաջադրանքների աշխատաժողովը։ Մասնակցեցին շուրջ 120 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանի պատվիրակությունը՝ Դավիթ և Գոհար Խաչատրյանները, ներկայացրեցին մեր ձեռքբերումները Bebras մրցույթի կազմակերպման գործում։

Թիմային հանդիպումների ընթացքում վերջնական տեսքի բերվեց ավելի քան 100 նոր խնդիր «Կուղբ» 2025 մրցույթի համար։ Հայաստանի կողմից ներկայացված 2 խնդիրներն էլ ընդունվեցին և առաջին անգամ ընդգրկվեցին մրցույթի պաշտոնական առաջադրանքների շարքում։

Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանը լիովին համապատասխանում է իր պարտավորություններին։ Բացի այդ, ձևավորվեց հետազոտողների միություն, որում Հայաստանը նույնպես ներգրավված է։

Համաժողովի ընթացքում հաստատվեց նաև, որ 2026թ․ համաժողովը կանցկացվի Քեմբրիջում։ Միջոցառումն ավարտվեց էքսկուրսիաներով և Գալա ընթրիքով։

Պատկերասրահ և տեսանյութ

21-րդ Միջազգային Կուղբ առաջադրանքների աշխատաժողով - Պատկեր 2
21-րդ Միջազգային Կուղբ առաջադրանքների աշխատաժողով - Պատկեր 3
21-րդ Միջազգային Կուղբ առաջադրանքների աշխատաժողով - Պատկեր 4
21-րդ Միջազգային Կուղբ առաջադրանքների աշխատաժողով - Պատկեր 5